«ՄՅու»-ն 1981 թվականից ի վեր առաջին անգամ հյուրընկալվելիս պարտվել է առաջնության 4 անընդմեջ խաղում

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում պարտություն կրեց «Արսենալից» (1:3):

Ինչպես հայտնում է OptaJoe թվիթերյան էջը՝ «կարմիր սատանաները» 41 տարվա մեջ առաջին անգամ հյուրընկալվելիս պարտվել են առաջնության 4 անընդմեջ խաղում:

Այնժամ 1980 թվականի դեկտեմբերից մինչև 1981 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում մանկունիանցիները առաջնությունում 6 արտագնա անընդմեջ պարտություն էին կրել։

«Արսենալից» կրած պարտությունից առաջ Ռալֆ Ռանգնիկի թիմը պարտվել էր «Լիվերպուլին» (0:4), «Էվերթոնին» (0:1) և «Մանչեսթեր Սիթիին» (1:4):