Մադրիդի «Ռեալը» և Լուկա Մոդրիչը շուտով նոր պայմանագիր կկնքեն

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնեցրել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիս երկարաձգելու պայմանները, հայտնում է՝ Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրը նշում է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակելու համագործակցությունը։

Մոդրիչի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Լուկա Մոդրիչը Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։