«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք խաղի սպասելիքներով։
««Բորուսիայի» դեմ խաղերը միշտ առանձնահատուկ են, քանի որ Դորտմունդը մեր ամենասկզբունքային մրցակիցն է:
Ամեն ինչ կանենք հանուն հաղթանակի: Ինձ համար սա մրցաշրջանի կարևորագույն հանդիպումն է»,- Գորեցկայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
«Բավարիա» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։