Կիլիան Մբապպեի ընտանիքը կմեկնի Մադրիդ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեի ընտանիքը հաջորդ շաբաթ կմեկնի Իսպանիայի մայրաքաղաք՝ բանակցություններ վարելու Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ, հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով RMC Sport-ին։

Աղբյուրը հայտնում է, որ հանդիպումը նվիրված կլինի ֆրանսիացու  Մադրիդի «Ռեալի» ճամբար հնարավոր տեղափոխության մանրամասների քննարկմանը։

Կիլիան Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Մբապեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: