Կիլիան Մբապպեն պայման է առաջադրել ՊՍԺ-ի ղեկավարությանը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն թիմում կտրուկ փոփոխություններ է ցանկանում տեսնել, որի շնորհիվ թիմը կկարողանա հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Այդ դեպքում ֆրանսիացի ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ՝ հաղորդում է լրագրող Ռոբին Բաիրնյեն իր թվիթերում։

23-ամյա Մբապպեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 41 խաղում դարձել է 33 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍԺ-ի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը 160 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։