Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Զլատան Իբրահիմովիչը

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մասնակցել Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի՝  «Լացիոյի» դեմ հանդիպմանը, հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 40-ամյա շվեդ ֆուտբոլիստը ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել առաջիկա հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց է թողել «Միլանի» վերջին երկու հանդիպումները։

Զլատանը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը Ա Սերիայում 19 հանդիպում է անցկացրել՝ դառնալով ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: