Իլկայ Գյունդողան. «Այժմ Բենզեման Լևանդովսկու հետ միասին աշխարհի լավագույն հարձակվողն է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։

«Այժմ, Բենզեման Լևանդովսկու հետ միասին աշխարհի լավագույն հարձակվողն է։ Նա լավ է խաղում և՛ ոտքերով, և՛ գլխով:

Կարծում եմ՝ նախկինում նրան թերագնահատում էին, իսկ հիմա նա ցույց է տալիս քննադատներին, որ նրանք սխալվել են։

Բենզեման ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են «Ոսկե գնդակը» ստանալու համար»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։