Ֆրենկի դե Յոնգը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը այս ամառ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Աղբյուրի համաձայն, 24-ամյա կիսապաշտպանը երջանիկ է կատալոնական ակումբում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու նրա որոշման վրա կարող է ազդել այն հանգամանքը, որ «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էրիկ տեն Հագը, ում հետ Ֆրենկին աշխատել է «Այաքսում»:

Հոլանդացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը դրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: