Ապրիլի 23-ին «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (3:1) և ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ Բունդեսլիգայի խաղարկության ավարտից 3 տուր առաջ։
Առաջնությունում հաղթանակը 10-րդ անընդմեջն էր «Բավարիայի» համար։ Այսպիսով, մյունխենյան ակումբը եվրոպական թոփ-5 առաջնություններում չեմպիոնությունների թվով ռեկորդ սահմանեց:
Մինչ օրս «Բավարիան» ռեկորդը կիսում էր «Յուվենտուսի» հետ, որը 2012-ից 2020 թվականներին անընդմեջ նվաճել էր Իտալիայի առաջնության 9 տիտղոս: