«Բարսելոնան» ցանկանում է թիմ վերադարձնել իր սաներից մեկին

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Իսպանական ակումբը հետևում է 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Դանի Օլմոն կատալոնական ակումբի կազմում եղել է 2007-ից 2014 թվականներին՝ հանդես գալով տարբեր տարիքային խմբերի պատանեկան թիմերում։

Դանի Օլմոն Գերմանիա է տեղափոխվել 2020 թվականի հունվարին Զագրեբի «Դինամոյից»։

Ընթացիկ մրցաշրջանում Դանի Օլմոն բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: