Անտոնիո Ռյուդիգերը վերջնական որոշում է կայացրել հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Չելսիից»։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ գերմանացի ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել։ Նշվում է, որ պաշտպանը հաջորդ շաբաթ կորոշի, թե որտեղ կշարունակի կարիերան:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը մերժել էր պայմանագիրը երկարաձգելու լոնդոնյան ակումբի առաջարկը, որը լրանում է այս ամռանը։

Լուրեր են շրջանառվում, որ Ռյուդիգերի հետ արդեն կապ են հաստատել«Ռեալը», «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Յուվենտուսը» և «Բավարիան»: