Անտուան Գրիզմանը նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ֆավորիտների մասին:

«Մենք ուժեղ թիմ ունենք ու չենք պարտվել 9 խաղ անընդմեջ. դա լավ նշան է: Կարծում եմ՝ երկրորդ անգամ անընդմեջ հաղթելը Աշխարհի առաջնությունում բարդ կլինի: Մրցաշարի գլխավոր ֆավորիտները Բրազիլիան, Արգենտինան, Իսպանիան և Ֆրանսիան են: Այնուամենայնիվ, դեռ շատ ժամանակ կա ու փոփոխություններ կլինեն»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է GQ-ն: