Ալվարո Մորատա. «Ես երջանիկ չեմ Թուրինում և ցանկանում եմ հեռանալ»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է Goal-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը պատրաստ են հեռանալ Թուրինից, որտեղ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում»։ Հարձակվողի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը»։

«Բարեբախտաբար, կինս ու երեխաներս մտածում են իմ երջանկության մասին։ Միակ բանը, որ նրանք ցանկանում են, ինձ երջանիկ տեսնելն է, ես երջանիկ չեմ Թուրինում և ցանկանում եմ հեռանալ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Goal-ը։