«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակը (1:0):
«Այս հանդիպումն ինձ մոտ շատ տհաճ զգացողություն առաջացրեց։ Մրցակիցը խաղի շատ հատվածներում մեզանից շատ էր գնդակով, մենք չկարողացանք դուրս գալ սեփական կիսադաշտից։ «Սոսյեդադը» հիանալի թիմ է: Մեզ մոտ հոգնածություն էր նկատվում, բայց հասանք չափազանց կարևոր հաղթանակի։
Անկեղծ ասած, շատ հատվածներում «Ռեալ Սոսյեդադն» ավելիին էր արժանի։ Երկրորդ խաղակեսում այն արժանի էր ոչ-ոքիի: Բայց մենք այստեղից հեռանում ենք շատ կարևոր հաղթանակով»,- 42-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս հաղթանակի շնորհիվ Չավիի թիմը 32 խաղում վաստակած 63 միավորով վերադարձավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատար Մադրիդի «Ռեալին» կատալոնական ակումբը զիջում է 15 միավորով: