Այս ցուցանիշով «Բարսելոնան» լավագույնն է Եվրոպայի թոփ հինգ լիգաներում

«Բարսելոնան» յուրօրինակ նվաճման է հասել: Թիմը Եվրոպայի թոփ հինգ լիգաներում ամենաշատ գլխով գոլ խփած թիմերից է՝ տեղեկացնում է Yahoo Sports-ը:

Լա Lիգայի 33-րդ տուրի խաղում հաղթական և միակ գոլը «Ռեալ Սոսյեդադին» (1:0),«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, նույնպես խփեց գլխով:

Սա «Բարսայի» 16-րդ գոլն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում, որը խփվել է գլխի հարվածով:

«Բարսան» Լա լիգայում անցկացրած 32 խաղից հետո 63 միավորով 2-րդն է: