Երկու իսպանական ակումբներ կպայքարեն Անխել դի Մարիայի համար

«Բարսելոնան» և «Ատլետիկոն» հետևում են ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Իսպանական ակումբները պատրաստ են ամռանը պայքարել 34-ամյա արգենտինացու համար, հայտնում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են, նաև իտալական «Յուվենտուսը» և պորտուգալական «Բենֆիկան»:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբն ամռանը մտադիր է ազատվել թիմի երեք արգենտինացի ֆուտբոլիստներից։

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։