Սերժի Ռոբերտոն և «Բարսելոնան» կարող են դադարեցնել համագործակցությունը

«Բարսելոնան» ու Սերժի Ռոբերտոն բանակցություններ են վարում նոր պայմանագրի կնքման հարցում՝ տեղեկացնում է լրագրող Ադրիա Ալբետսը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստին 1 տարվա պայմանագիր է առաջարկում։ «Բարսան» փոքր-ինչ բարելավվել է աշխատավարձը նախորդ առաջարկի հետ համեմատած, սակայն այն  կրկին շատ ցածր է։ Մեծ է հավանականությունը, որ կողմերը այդպես էր չեն գա համաձայնության:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։