«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Էրիկ տեն Հագի նշանակումը։ Հոլանդացի մասնագետը թիմը կգլխավորի ամռանը։
«Ինձ դուր է գալիս Տեն Հագի ֆուտբոլը, և ես բավականին դրական եմ վերաբերվում նրա նշանակմանը: Լիարժեք պատրաստվածությամբ և սեփական մարզչական շտաբ ու թիմ ձևավորելու հնարավորությամբ մենք կտեսնենք նոր «Մանչեսթեր Յունայթեդ» և բարելավված խաղ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Utdeport-ը:
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 54 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։