Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կրկնել է «Բարսելոնայում» Իբրահիմովիչի, Ռոնալդոյի և Ռոմարիոյի նվաճումը

«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց թիմի միակ գոլը Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (1:0):

Այս գնդակը գաբոնցի ֆուտբոլիստի համար 9-րդն էր Իսպանիայի առաջնությունում կատալոնական ակումբի կազմում առաջին 11 խաղերում։ Օբամեյանգը 12 տարվա ընթացքում «Բարսելոնայի» առաջին ֆուտբոլիստն է, ով նման ռմբարկուական նվաճման է հասել: «Կապտանռանգույնների» վերջին ֆուտբոլիստները, ովքեր հասել են այդ նվաճմանը, Զլատան Իբրահիմովիչն է (2010), Ռոնալդոն (1996) և Ռոմարիոն (1993):

Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել փետրվարի սկզբին՝ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ խզել էր պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ: