«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հնարավոր է մնա Ա Սերիայում

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։ Արգենտինացին կարող է թիմին միանալ որպես ազատ գործակալ:

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները հարձակվողի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»։ «Ինտերը» պատրաստ է նրան առաջարկել տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ և եռամյա պայմանագիր։

Դիբալայի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: