«Ռոման» ցանկանում է թիմ հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային հայտնում է Calciomercato-ն։ Ամռանն արգենտինացին ազատ գործակալ կդառնա։
Ավելի վաղ 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածություն էին դրսևորել «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Նյուքասլը», «Ինտերը» և Մադրիդի «Ատլետիկոն»։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայի 24 խաղում 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։