«Միլանը» ցանկանում է գնել «Չելսիի» հարձակվողին

«Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Միլանին», հայտնում է Goal-ը:

Նշվում է, որ ակումբը երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում բելգիացու նկատմամբ, սակայն նրա լիարժեք տրանսֆերը, կարծես, չափազանց թանկ կարժենա «ռոսոներիների» համար։ Անձամբ Ռոմելուն դեմ չէ վերադառնալ Իտալիա:

Իտալական ակումբը պատրաստ է 70 միլիոն առաջարկել Լուկակուի տրանսֆերի դիմաց: