«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է Սթիվ Մաքլարենին մարզչական շտաբ վերադարձնելու Էրիկ տեն Հեգի խնդրանքը, հայտնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի՝ 52-ամյա մասնագետը խնդրել է վերադարձնել Մաքլարենին մարզչական շտաբ, ով ակումբում աշխատել է 1999-2001 թվականներին, սակայն մերժում է ստացել։
Մաքլարենն Ալեքս Ֆերգյուսոնի օգնականն էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Մասնագետը նաև գլխավորել է «Միդլսբրոն», «Դերբի Քաունթին» և «Տվենտեն», որը 2008/09 մրցաշրջանում դարձել է Հոլանդիայի չեմպիոն։ Նշենք, որ Տեն Հեգն այն ժամանակ աշխատել է անգլիացու շտաբում։