«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը որոշել է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes.com-ը:
Ըստ աղբյուրի՝ սերբ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Ռոմայի» հետ պայմանագրի կետերը։ Կիսապաշտպանը հռոմեական ակումբին կմիանա անվճար, քանի որ նրա համաձայնագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ լրանում է այս ամռանը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է զրուցել Մատիչի հետ, որպեսզի համոզի նրան տեղափոխվել իր թիմ: