«Լիվերպուլը» մտադիր է նոր պայմանագիր կնքել Մոհամեդ Սալահի հետ

«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ, հայտնում է The Liverpool Echo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիներն արդեն նոր համաձայնագիր են պատրաստում բրազիլացի ֆուտբոլիստի համար և մոտ ժամանակներս առաջարկ կանեն նրան։ «Լիվերպուլի» ղեկավարությունը հաշվի է առնում Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի հեռանալու հնարավորությունը, այդ պատճառով ցանկանում է թիմում պահել աստղային հարձակողական եռյակի հարձակվողներից մեկին:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: