Լիոնել Մեսսին շուտով կվերադառնա խաղադաշտ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքից հետո մոտ է հիմնական խումբ վերադառնալուն, հայտնում է Le Parisien-ը։

Մեսսին ձախ աքիլեսյան ջիլում բորբոքման պատճառով բաց է թողել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի Անժերի հետ փարիզցիների հանդիպումը։

Նշվում է, որ այս պահին արգենտինացու ապաքինման դրական միտում է նկատվում, և մեծ հավանականությամբ նա կկարողանա մասնակցել «Լանսի» հետ 34-րդ տուրի հանդիպմանը։