«Լայպցիգը» Քրիստոֆեր Նկունկուի վերաբերյալ հայտարարություն է արել

«Լայպցիգի» նախագահ Օլիվեր Մինցլաֆը վստահ է, որ հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆ Նկունկուն կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում: 24-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։

«Նկունկուն մեր ֆուտբոլիստը կլինի հաջորդ մրցաշրջանում: Թեև ֆուտբոլում ոչ ոք չի վաճառվում»,- Մինցլաֆի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Նկունկուի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Միլանի» և «Ինտերի» հետաքրքրության մասին։