Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հանդիպել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է Marca-ն։ Հանդիպման թեման հաջորդ մրցաշրջանի համար կազմի պոտենցիալ ուժեղացումն է։ Մասնավորապես, իտալացի մասնագետը Պերեսին խնդրել է գնել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Նշվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է նրա ներկայացուցիչների հետ քննարկել հնարավոր տեղափոխությունը, եթե 29-ամյա ֆուտբոլիստը զգալիորեն կրճատի իր ֆինանսական պահանջները։
Այժմ աղբյուրը հայտնում է, որ անձամբ Ռյուդիգերը ևս հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ։