ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Sky Sports Italia-ն։
Նշվում է, որ թուրինյան ակումբը պատրաստվում է արգենտինացու հետ անվճար պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ ավարտվի նրա համաձայնագրի ժամկետը ֆրանսիական գրանդի հետ։ «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում Պաուլո Դիբալային, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։ «Ծեր սինյորան» սկսել է բանակցություններ վարել Դի Մարիայի շրջապատի հետ։
Այս մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: