«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ տրանսֆերային արշավ կանցկացնի

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է լուրջ փոփոխություններ կատարել թիմում.

Ամռանը մանկունիանցիները մտադիր են ձեռք բերել մի քանի նոր ֆուտբոլիստների, հայտնում է Sky Sports-ը:

Այս ամառ «Յունայթեդի» ցանկանում է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի, և եզրային հարձակվողի դիրքը:

Ակումբը դիտարկում է նաև նոր եզրային պաշտպաններ և դարպասապահ ձեռք բերելու հնարավորությունը, սակայն այդ դիրքերի ուժեղացումը առաջնահերթություն չէ։

Պլանավորվում է վաճառել նաև թիմի մի շարք առացքային ֆուտբոլիստների որոնց անունները, սակայն չեն նշվում: