Հայտնի է՝ որքան գումար «Մանչեսթեր Յունայթեդը» կհատկացնի Տեն Հագին տրանսֆերների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն ուժեղացնելու համար մեծ գումար կստանա։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը հոլանդացի մասնագետին կհատկացնի 120 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս գումարը կարող է աճել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառի որոշ ֆուտբոլիստների:

Էրիկ տեն Հագը մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է նախօրեին: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։