Հարի Մագուայրը դիմել է ոստիկանություն

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սպառնացել են թիմի ավագ Հարի Մագուայրին:

Ինչպես հայտնում է է Sky Sports պարբերականը, ակումբի  երկրպագուները սպառնում են պայթեցնել ֆուտբոլիստի տունը:

Հարին դիմել է ոստիկանություն, և պահանջել դեպքի առիթով նախաքննություն սկսել:

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մագուայրն անցկացրել է 35 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: