Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագայի մասին։
«Դորտմունդում դու հնարավորություն ունես մարտահրավեր նետել Մյունխենի «Բավարիային», և Հոլանդը մեծ դեր ունի դրանում: Էրլինգն ընդհանրապես շատ կարևոր դեր է խաղում իր ակումբում։ Եթե նա որոշի տեղափոխվել այլ ակումբ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ տրանսֆերից անմիջապես հետո տիտղոսներ կնվաճի:
Տեսեք, թե հիմա ինչ է կատարվում Իսպանիայում: Եթե դուք խոսում եք «Բարսելոնայի», «Ռեալի» և «Ատլետիկոյի» մասին, ապա միշտ ինտրիգ կա, թե ով է ի վերջո հաղթելու Լա Լիգայում: Նույնիսկ հիմա Անգլիայում, եթե Հոլանդն ընտրություն ունենա լավագույն 4 ակումբների միջև, երաշխիք չկա, որ նա ճիշտ ընտրություն կկատարի և անմիջապես կհաղթի Պրեմիեր Լիգայում»,- Կլինսմանի խոսքերն է մեջբերում Goal-ը։