Գաբրիել Ժեզուսը կտեղափոխվի ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

«Արսենալը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ, հայտնում է Sport Witness-ը:

Խոսվում է, որ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում: Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարներին հաջողվել է համոզել 25-ամյա ֆուտբոլիստին կարիերան շարունակել «Արսենալում»։

2021/22 մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։