Էրլինգ Հոլանդը պայմանավորվել է գրանդ ակումբի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 99 տոկոսով «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է:

Լրագրող Գիլյեմ Բալագեի փոխանցմամբ՝ նորվեգացին գործնականում պայմանավորվել է «քաղաքաբնակների» հետ։

Լրագրողը նշում է նաև, որ Հոլանդը տեղափոխվելու դեպքում կարող է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: