Դանի Ալվես. ««Ռեալի» բախտը բերել է, որ «Բարսելոնան» ուշ արթնացավ»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Լա Լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ չեմպիոնական մրցավազքը։

«Նրանց բախտը բերել է, որ մենք ուշ ենք արթնացել, իսկ ահա մեր բախտը չի բերել։ Մենք կարող էինք նրանց հետ մրցել բոլորովին այլ կերպ, բայց կյանքն այդպիսին է։ Մենք շատ երկար ենք կաղացել, ուստի ստիպված էինք այդքան մեծ ջանքեր գործադրել: Պետք է մտածել հաջորդ նպատակի մասին՝ ինչպես տեղ գրավել 2-րդ հորիզոնականում»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Movistar-ը։

Վերջին 9 տուրում «կապտանռնագույնները» կրել են 1 պարտություն և տարել 8 հաղթանակ։ Ներկայումս կատալոնացիները 32 խաղում վաստակած 63 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջատար «Ռեալից» տարբերությունը 15 միավոր է: