Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է, թե երբ կանցկացնի հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի հանդիպմանը, որում թիմը կհանդիպի «Արսենալին»՝ հայտնել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չնայած ընտանեկան խնդիրներին մասնակցել է թիմի երեկվա մարզմանը:

Ավելի վաղ Ռոնալդուն հայտնել էր, որ նախօրեին մահացել է նրա նորածին որդին։

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը, մեկնարկը՝ 15:30-ին: