«Բրենտֆորդի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը համաձայնել է այս ամառ վերադառնալ «Թոթենհեմ»։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ 30-ամյա կիսապաշտպանը ակումբում հանդես է եկել 2013-ից 2020 թվականներին։
Լոնդոնցիները շուտով պաշտոնական առաջարկով կդիմեն դանիացու ներկայիս ակումբին: