«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Միլանին», հայտնում է Goal-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում բելգիացի ռմբարկուի նկատմամբ, սակայն նրա տրանսֆերային արժեքը չափազանց մեծ է «ռոսոներիների» համար։ Ինքը՝ 28-ամյա ֆուտբոլիստը, ցանկություն է հայտնել լքել Պրեմիեր Լիգան և վերադառնալ Իտալիա։ «Միլանը» դիտարկում է վարձակալության հնարավորությունը։
Լիարժեք տրանսֆերի հավանականությունը կմեծանա, եթե Բահրեյնի Investcorp ներդրումային ընկերությունը ձեռք բերի «Միլանը», որի հետ բանակցությունները մոտ են ավարտին։