Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

«Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է հեռանալ ակումբից:

25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է գնել «Բարսելոնան», հայտնում է Diario Sport-ը:

Անձամբ ֆուտբոլիստը, պատրաստ է սպասել «Բարսելոնայի» առաջարկին։

Այս մրցաշրջանում Սոլերը Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։