Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Լուիզաոն քննադատել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։
«Վինիսիուսն «ավանակ» է։ Նա չգիտի՝ ինչպես խլել գնդակը դարպասապահից, չգիտի՝ ինչպես գոլեր խփել։ Նա պետք է մարզվի, կատարելագործվի և սովորի։ Նա պետք է մարզվի՝ փորձելով գլխով գոլեր խփել և ձախ ոտքով հարվածել»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ը:
Լուիզաոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Դեպորտիվոյում», «Հերտայում», «Ֆլամենգայում», «Կորինտիանսում» և բրազիլական այլ ակումբներում։ 2002 թվականին նա ազգային թիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն: