Անտոնիո Կոնտեն ցանկանում է գլխավորել գրանդ ակումբ

Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է մարզել ՊՍԺ-ն՝ հայտնում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետը փարիզյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ հետաքրքրված է փարիզյան ակումբում աշխատելու հնարավորությամբ։

52-ամյա Կոնտեն «Թոթենհեմը» գլխավորել է անցյալ տարվա նոյեմբերին՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։