Ապրիլի 20-ին Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած ՊՍԺ-ն և «Մարսելն» անցկացրին մրցաշարի 33-րդ տուրի իրենց հանդիպումները։
Երկու թիմերն էլ հաղթանակներ տարան. ՊՍԺ-ն հյուրընկալվելիս առավելության հասավ «Անժերի» նկատմամբ (3:0), իսկ «Մարսելը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Նանտի» նկատմամբ՝ 3:2:
Ֆրանսիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍԺ-ին (77) և «Մարսելին» (62) բաժանում է 15 միավոր, ինչը նշանակում է, որ փարիզյան ակումբին չեմպիոնություն ապահովելու համար բավական է ընդամենը 1 միավոր վաստակել մնացած խաղերում: