ՊՍժ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կրկնեց Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում հաղթեց «Անժերին» (3:0): Փարիզյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն։

Ֆրանսիացին այժմ Լիգա 1-ում իր ակտիվում ունի 113 գոլ։ Այս ցուցանիշով նա հավասարվեց ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ 1-ին տեղում Էդինսոն Կավանին է, ով փարիզյան ակումբի կազմում Ֆրանսիայի առաջնությունում խփել է 138 գոլ։

Հավելենք, որ 2021/22 մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։