Փոլ Սքոուլզն ասել է, թե իր կարծիքով որն է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր խնդիրներից մեկը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է «կարմիր սատանաների» ամենամեծ խնդիրներից մեկի մասին:

««Մանչեսթեր Յունայթեդը» ոչինչ չարեց «Լիվերպուլի» դեմ խաղում: Նրանց թույլ են տվել անել այն, ինչ ուզում են։ «Լիվերպուլի» համար չափազանց հեշտ էր խաղալ, իսկ «Յունայթեդի» մոտիվացիան դժվար է հասկանալ:

«ՄՅու»-ի ֆուտբոլիստներից յուրաքանչյուր խաղի համար պետք է գումար գանձվի։ Նրանք կորած տեսք ունեին, մի խումբ ֆուտբոլիստներ՝ առանց գաղափարների և ոգևորվածության: Դուք խոսում եք առաջատարների մասին, «կարմիր սատանաների» կազմում չկան առաջատարներ։

«Լիվերպուլի» կազմում է Միլները, Հենդերսոնը, Վան Դեյկը, Մատիպը, Ֆաբինյոն, նրանք բոլորն էլ առաջատարներ են: Սա իսկական տղամարդկանց կազմն է»,- Սքոուլզի խոսքերն է փոխանցում Manutd.one-ը: