«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Բրայթոնին» հաղթելուց (3:0) հետո խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին։
«Այնպիսի տպավորություն է, որ մենք այժմ մաթեմատիկորեն Չեմպիոնների Լիգայում ենք: Մարդիկ կարող են ասել, որ լավ է, բայց դա այդպես չէ: Պարզապես նայեք այն անհավանական թիմերին, որոնք պայքարում են եվրագավաթներ դուրս գալու համար:
Ինչ վերաբերում է Պրեմիեր Լիգային, ապա մենք հիմար չենք։ Եթե կորցնենք ընդամենը 2 միավոր, ապա «Լիվերպուլը» կդառնա չեմպիոն: Եթե հաղթենք բոլոր հանդիպումներում, ապա կդառնանք չեմպիոն։ Ֆուտբոլիստները դա գիտեն: Մենք գիտենք, թե ինչ դժվար խաղեր են մեզ սպասվում, ուստի պետք է փորձենք։ Խաղացեք ինչպես նախօրեին և հաղթեք յուրաքանչյուր հանդիպմանը: Եթե դա անենք, մենք կտոնենք չեմպիոնությունը, եթե ոչ, ապա կշնորհավորենք «Լիվերպուլին», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։