«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 2022 թվականի ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
52-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» հետ մինչև 2025 թվականի ամառ նախատեսված պայմանագիր է կնքել՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Տեն Հագը «Յունայթեդը» կգլխավորի 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո՝ աշխատանքային վիզա ստանալու դեպքում:
Հիշեցնենք, որ ակումբի գլխավոր մարզիչն այժմ Ռալֆ Ռանգնիկն է: Մրցաշրջանի ավարտին 63-ամյա մասնագետը կզբաղեցնի «ՄՅու»-ի խորհրդատուի պաշտոնը: