«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի հետաձգված խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2):
«Ես ֆուտբոլիստներին ասացի, որ եթե նրանք ցանկանում են հայտնվել Չեմպիոնների Լիգայում, պետք է դուրս գան դաշտ և հաղթեն բարձրակարգ թիմերին այսպիսի հանդիպումներում: Այսօր մեզ հաջողվեց, և ես հպարտ եմ իմ տղաներով։
Այս հաղթանակը վկայու՞մ է, որ ակումբների միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Այսօր՝ այո՛, բայց ընդհանուր առմամբ աղյուսակն այլ բան է ասում։ Հատկապես հաշվի առնելով այն ամենը, ինչ նրանք արել են նախորդ տարի։ Մեկ հաղթանակը չպետք է քողարկի մնացած ամեն ինչ։ Նրանք այժմ այլ մակարդակի վրա են»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football.london-ը:
Այժմ «Չելսին» 62 միավորով եզրափակում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: «Արսենալը» 57 միավորով 5-րդն է, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում 4-րդ տեղում գտնվող «Թոթենհեմին»: