«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: Պաշտոնապես այս մասին պետք է հայտարարվի շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին։
Ինչպես հայտնում է The Mirror-ը՝ անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստներին իրենց ընտրության մասին։ Նշանակումը պետք է կայանա Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից հետո։
Սպասվում է, որ 52-ամյա մասնագետը երեքամյա պայմանագիր կկնքի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» «Այաքսին» կվճարի 3 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում պայմանագրի խզման համար։