Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կարող է շարունակել կարիերան MLS-ում։
Կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում «Դի Սի Յունայթեդը»: հայտնում է The Washington Post-ի լրագրող Սթիվեն Գոֆը:
Կողմերի միջև հաղորդակցությունը սկսվել է մի քանի ամիս առաջ, սակայն շոշափելի արդյունքների չի հանգեցրել։ Այնուամենայնիվ, կողմերը շարունակում են բանակցությունները: